Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանում առևտրի տան հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի. Զոհերի թվում տասնյակ երեխաներ կան

Կեմերովում «Зимняя вишня» սուպերմարկետում հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով օպերատիվ շտաբին: Զոհերի թվում տասնյակ երեխաներ կան:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Անհայտ է 16 մարդու ճակատագիր:

Ավելի վաղ հայտնվում էր 37 զոհի մասին: Վերջին տեղեկություններով, հրդեհից տուժել է 84 մարդ:

Հրդեհի գործով արդեն 4 ձերբակալված կա: Նրանց թվում է նաև առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդեննոկը, վերջինիս տեղակալը և մեկ մենեջեր:

Նույն շարքից