Հայաստան 

Տեսանյութն ապացուցում է` ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում. ՀՀ ՊՆ

analitik.am

ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռի խոցման ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ-ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում: «Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»,-  գրել է Հովհաննիսյանը:

 

 

ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը: 

Նույն շարքից