Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետում բռնկված հրդեհի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 55-ի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով օպերատիվ շտաբին: Ավելի վաղ հայտնվում է 48 զոհի մասին:
Որոշ տեղեկություններով, զոհերի թիվը հասնում է 53-ի:
Նշենք, որ ողբերգական ելքով հրդեհը բռնկվել է մարտի 25-ի առավոտյան:
Այս պահին անհայտ է ավելի քան 10 մարդու ճակատագիր: