Քաղաքական Միջազգային 

Թուրքիան հարձակվել է Իրաքի Սինջար քաղաքի վրա

Թուրքիայի ցամաքային ուժերը հարձակվել են Իրաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող Սինջար քաղաքի վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ իրաքյան քաղաքում օպերացիան մեկնարկել է մարտի 25-ին:
Իրաքյան իշխանություններն իրենց հարթին հայտարարել են, որ երկրի տարածքում երրորդ երկրի զինված խմբավորումներ չկան:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Սինջարում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության անդամները լքում են քաղաքը, որտեղ գտնվում էին 2014 թվականից:

Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը թուրքական իշխանությունների համար ահաբեկչական խմբավորում է: Այդ ուժի դեմ ռազմական օպերացիան Անկարան սկսել է 2015 թվականից, երբ բանակցությունները տապալվեցին:

Նույն շարքից