Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի հետ բանակցությունները պետք է դադարեցվեն. Ավստրիայի վարչապետ

analitik.am

Welt-ի հետ հարցազրույցում Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Քուրցը քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել այդ երկրի հետ բանակցությունները, որոնք տարվում են  Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ:

Քուրցը նշել է, որ Թուրքիայում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները և ժողովրդավարության հիմնարար դրույթները, դրա համար այդ երկրի հետ բանակցությունները պետք է դադարեցնել:

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ Թուրքիան կարևոր ռազմավարական գործընկեր է ԵՄ-ի համար, որի հետ պետք է շարունակել աշխատել հարևանության կոնցեպցիայով:

Նույն շարքից