Իսրայելական ոստիկանությունը հարցաքննում է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին՝ կապված վերջինիս ազգականների և երկրի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ Բեզեկի մեջև կոռուպցիոն սկանդալի հետ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Վարչապետը գործով անցնողների թվում չէ, սակայն քննիչներն ապացույցներ են փնտրում այն բանի, որ իշխանությունները սպասարկել են Բեզեկ ընկերության շահերը՝ փոխարենը ստանալով Նեթանյահուի գործունեության լուսաբանումը:
Իսրայելի վարչապետի հարցաքննությունը սկսվել է մարտի 26-ին առավոտյան վերջինիս նստավայրում:
Հավելենք, որ գործով անցնում են Նեթանյահուի նախկին մամուլի քարտուղարը, կապի նախարարության նախկին գլխավոր տնօրենը՝ կնոջ, որդու և մի քանի ենթակաների հետ: