Հասարակություն 

Ռուսաստանում սուպերմարկետի հրդեհի զոհերի թվում հայերի կամ ՀՀ քաղաքացիների լինելու մասին տեղեկություններ դեռ չկան

Այս պահին հայտնի չէ՝ արդյո՞ք Կեմերովի սուպերմարկետում մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերի թվում հայեր կան, թե՝ ոչ: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ հստակ տեղեկություններ դեռ չկան և նախարարությունը փորձում է պարզել հարցը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետում մարտի 25-ին խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կա 53-55 զոհ: Զոհերի մեծ մասը երեխաներ են:

Նույն շարքից