Բարի օր Քաղաքականություն 

Երևանում և Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են ստեղծվում

analitik.am

Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում կհայտնվի: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ այն տեղակայվելու է Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայում:

Ավելի վաղ ռուսական ռազմաբազայի կարգուկանոնը պահպանվում էր հատուկ ստորաբաժանման կողմից, որի կազմում գտնվող զինվորականները, սակայն, հատուկ պատրաստություն չէին անցնում: Ստորաբաժանումը, որը ստեղծվում է, կազմված է լինելու հատուկ մասնագետներից, ովքեր վերապատրաստվելու են Վլադիկավկազում:

Ստորաբաժանումն ունենալու է իր հանդերձանքը, ամրակցված զենքերը, ռազմական տեխնիկան, հատուկ միջոցները:

Նախատեսվում է ռազմական ոստիկանության ևս մեկ ստորաբաժանում ստեղծել Երևանի ռազմական կայազորի համար:

 

Նույն շարքից