Հայաստան Քաղաքական 

ՀՅԴ-ական պատգամավորը չի հավատում, որ Հայաստանում ռեսուրս կա փողոցային պայքարի համար

Յուրաքանչյուր կազմակերպություն, յուրաքանչյուր միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձևերն ու առաջնահերթությունները: Այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային պայքարի հարցին:

Վարդանյանը նշեց, որ ինքը չի հավատում անձնավորված, անձի դեմ պայքարին, դրա փոխարեն հավատում է համակարգային փոփոխություններին. «Երբ մենք ընդունում էինք նոր սահմանադրությունը և շատ քաղաքական ուժեր կամ չէին մասնակցում գործընթացին, կամ դեմ էին, մենք ասում էինք, որ անկախ այդ ցանկությունից, մենք ապրելու ենք նոր սահմանադրության պայմաններում, իսկ այդ սահմանադրությամբ ակնհայտ էր, որ վարչապետի թեկնածությունն առաջադրելու է խորհրդարանական կայուն մեծամասնությունը: Թող փորձեն, թող աշխատեն, առաջին անգամը չէ: Բայց ես Հայաստանում ռեսուրս չեմ տեսնում այդ պայքարում հաջողություն հասնելու համար»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը՝ հավելելով, որ անձնավորված պայքարն իրենց համար չէ, և ինքը հեռանկար չի տեսնում փողոցային պայքարում:

 

 

Նույն շարքից