Հասարակություն 

Ռուսաստանում սուպերմարկետի հրդեհի ժամանակ անհետ կորածներից 5-ին ողջ են հայտնաբերել. 3-ը անչափահաս են

Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետում  բռնկված հրդեհի ժամանակ անհետ կորած համարվող 5 մարդու ողջ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ-ին:

Հայտնաբերվածներից 3-ն անչափահաս երեխաներ են, մեկը երիտասարդ աղջիկ, 5-րդը՝ երիտասարդ տղա:

Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Տարբեր տեղեկություններով, ողբերգական հրդեհի զոհերի թիվը հասնում է 53-55-ի:

Նույն շարքից