Facebook-ը խոստովանել է, որ իրականում տեղեկություններ է հավաքում Android-ի օգտատերերի մասին: Ավելին, ընկերությունում հայտնել են, որ դրանում որևէ վատ բան չեն տեսնում:
Աշխարհի խոշորագույն սոցկայքի ղեկավարությունը պնդում է, որ ինֆորմացիայի հավաքագրումն օգնում է ամրապնդել օգտատերերի հետ կապը: Բացի դրանից, սոցկայքից հայտնել են, որ սմարթֆոններում կոնտակտների սինխրոնիզացիան նորմալ գործընթաց է մեսսենջերների համար:
Facebook-ը նշում է, որ երբեք ստացած ինֆորմացիան չեն փոխանցել ու չեն փոխանցելու երրորդ անձանց, օգտատերերը միշտ վերահսկողություն են ունենալու գործընթացի վրա: