Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետում բռնկված հրդեհի զոհերի թիվն արդեն հասել է 64-ի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին և Քննչական կոմիտեին:
Կան նաև անհետ կորածներ: Նախարարի խոսքերով՝ դեպքի վայրում աշխատող փրկարարներն աշխատանքներ իրականացնելիս վտանգում են իրենց կյանքը:
Ավելի վաղ հայտնվում էր 55 զոհի մասին:
Հավելենք, որ նախնական տեղեկություններով՝ հրդեհից տուժածների թվում հայեր կան, ինչի մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: