Հայաստան Քաղաքական 

ԵԼՔ-ի մաս կազմող ԼՀ-ում չեն հավատում դաշինքի մաս կազմող ՔՊ-ի քարտեզին

Այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ իրենք չեն միանալու  Քաղաքակացիական պայմանագիր կուսակցության փողոցային պայքարին, քանի որ չեն հավատում կուսակցության առաջարկած քարտեզին:

Գորգիսյանը նշեց, որ հնարավոր է քարտեզը, որն օրեր առաջ ներկայացվել է իրենց, փոփոխության է ենթարկվել, սակայն այդ մասով իրենք տեղեկություններ չունեն:

Լուսավոր Հայաստան կուսակցության անդամը նշեց, որ ՔՊ-ում հավատում են իրենց քարտեզին, սակայն իրենք խնդիրներ են տեսնում դրա մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ ապագա վարչապետին, ապա Գորգիսյանը կարծում է՝ ով էլ լինի վարչապետ, նա դև է լինելու, քանի որ զսպող ուժեր չեն լինելու. «Անգամ հանցանքի դեպքում չի լինելու վարչապետի ձեռքը բռնող օղակ, որովհետև ԱԱԾ-ն և ոստիկանությունն անմիջապես ենթարկվում են նրան»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նման բան չկա որևէ խորհրդարանական երկրում:

 

 

Նույն շարքից