Քաղաքական 

Թուրքիայում հիմար չեն, գիտեն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ռուս պատգամավոր

«Մենք շատ հանգիստ վերաբերեցինք նրան, որ Հայաստանը փաստաթուղթ (Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրեց Եվրամիության հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ԵԱՏՄ անդամ երկիր:
«Մենք այսօր Հայաստանում գլխավոր ներդրողն ենք: Իսկ եթե դա որևէ մեկին հայտնի չէ, ուրեմն մեզանից ինչ-որ մեկը լավ չի աշխատում: Ես նկատի ունեմ պատգամավորները և ԶԼՄ-ները»,-ասաց  ռուսաստանցի պատգամավորը:

Մեկնաբանելով Բորիս Գրիզլովի խոսքերը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորտպոստն է՝ Զատուլինն ասաց, որ ցանկանում է այդ մասով կրկնել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ Ռուսաստանն իր Իսրայելն ունի Կովկասում. «Վազգեն Սարգսյանն իմ ընկերն էր, ես շատ էի սիրում Վազգեն Սարգսյանին, նա շատ իմաստուն մարդ էր»:

Ինչ վերաբեում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանի լռությամբ կամ համաձայնությամբ սիրիական Աֆրինի օրինակով ցանկանան ինչ-որ բան խլել Հայաստտանից, ապա Զատուլինը նախ նշեց, որ Մոսկվան Անկարայի հետ չի խորհրդակցում Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելիս. «Ինչ վերաբերում է Հայաստանի մասով մեր պարտավորություններին, ապա ես կարծում եմ, որ Թուրքիայում հիմար չեն, գիտեն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դրա համար ես որևէ ռազմական սպառնալիք չեմ տեսնում Թուրքիայի կողմից՝ Հայաստանի մասով: Ադրբեջանի մասով կան խնդիրներ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, ինչը պետք է լուծել խաղաղ ճանապարհով»:

 

 

Նույն շարքից