Ռազմական Հասարակություն 

ԱՄՆ-ը պատմության մեջ ամենախոշոր ռազմական օգնությունն է տրամադրել Իսրայելին

Մարտի 26-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է իսրայելական  հակահրթիռային պաշտպանության նախագծի մասով ռեկորդային բյուջեն: Այս մասին տեղեկանում ենք իսրայելական մամուլից:

«Ես ուրախ եմ և երջանիկ՝ հայտնելու, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է իսրայելական հակահրթիռային պաշտպանության ծրագրի համար ռեկորդային գումարը՝  2018 թվականին այն կկազմի  705 միլիոն ԱՄՆ դոլար», - ասել է նա: «Սա օգնության ամենամեծ բյուջեն է, որ երբևէ տրամադրվել է Իսրայելին: Այս հսկայական գումարներով մենք կարտադրենք սերիական ՀՕՊ համակարգեր՝ «Հեց-3», «Կախարդական փայտիկ» և «Երկաթե գմբեթ»: Ես շնորհակալ եմ մեր մեծագույն  ընկեր ԱՄՆ-ին, որոնք ներդրել են ընդհանուր առմամբ  6,5 միլիարդ դոլար Իսրայելի երկինքը պաշտպանելու համար», - հավելել է նա:

Լիբերմանը նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան պաշտպանական ընկերություններին, որոնք մշակել են ռազմական տեխնոլոգիաները երեք հրաշքները՝   «Հեց-3», «Կախարդական փայտիկ» և «Երկաթե գմբեթ», որոնք միասին Իսրայելի քաղաքացիներին առավելագույնս կպաշտպանեն  հրթիռակոծությունից:

 

 

Նույն շարքից