Հասարակություն 

Հայտնի է Ռուսաստանում սուպերմարկետի հրդեհի մեղավորների շրջանակը

Արդեն որոշվել է այն մարդկանց շրջանակը, որոնց գործողությունների կամ անգործության արդյունքում բռնկվել է Կեմերովի սուպերմարկետի հրդեհը, ինչի արդյունքում առնվազն 64 զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Գործակալության զրուցակիցն  ազգանուններ կամ պաշտոններ չի նշել՝ հայտնելով, որ կասկածյալների թվում են նաև շինության սեփականատերը, վարձակալողը, անվտանգության համակարգերի մշակողը, օպերատորը, ԱԻՆ տարածաշրջանային մարմնի ղեկավարները, Կեմերովի ադմինստրատիվ մարմինները:

Վերոնշյալ մարդկանցից որոշներն արդեն հարցաքննվել են, որոշվում է նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ հրդեհի արդյունքում կա առնվազն 64 զոհ: Տուժածների թվում կան նաև հայեր:

 

Նույն շարքից