Հասարակություն 

Ոստիկանները հավաքում են Ռուսաստանում հրդեհված սուպերմարկետի մոտ բնակվողների բջջայինները և տեսախցիկները. Ծնողներին ստիպում են լռել

Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի արդյունքում զոհված երեխաների ծնողներին թույլ չեն տալիս մասնակցել երեխաներին ճանաչելու գործընթացին, քանի դեռ վերջիններս փաստաթուղթ չեն ստորագրել լռություն պահպանելու մասով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Эхo Москвы»-ին, որն իր հերթին  հղում  է անում իր անանուն աղբյուրին:

Հայտնվում է, որ ոստիկանությունը նաև սկսել է հավաքել առևտրի կենտրոնի մոտ բնակվողների տեսախցիկները և բջջայինները: Վկաններից պահանջում են փաստաթուղթ ստորագրել՝ պարտադրելով լռություն պահպանել:

Այս մասով պաշտոնական որևէ տեղեկություն չկա:
Վերջին տեղեկություններով, առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը հասնում է 64-ի:

 

 

Նույն շարքից