Քաղաքական Միջազգային 

Ով՝ ինչքան. Թվով 16 երկիր միացել են Ռուսաստանի դեմ արշավին՝ արտաքսելով ռուսաստանցի դիվանագետներին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ ԱՄՆ-ն արտաքսում է ռուսաստանից 60 դիվանագետի և ժամանակավորապես փակում է Սիեթլում գտնվող գլխավոր հյուպատոսարանը:
Արդեն հայտնի է նաև, թե թվով քանի ռուսաստանցի դիվանագետ են արտաքսելու մյուս երկրները, որոնք մասնակցում են Ռուսաստանի դեմ արշավին՝ կապված Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր  թունավորման գործի հետ:

Այսպես՝  Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանն արտաքսում են 4-ական դիվանագետ, Լիտվան ու Չեխիան՝ 3-ական, Ուկրաինան՝ 13,  Լատվիան՝ 1, Էստոնիան  արտաքսում է ռազմական կցորդին, Նիդեռլանդները՝ 2, Կանադան՝ 4, Իտալիան՝ 2:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի դեմ արշավին մասնակցում է 16 երկիր:

Ավելի վաղ ռուսական իշխանությունները հայելանման պատասխան էին խոսք տվել:

 

 

Նույն շարքից