Բարի օր Տնտեսություն 

Համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամ է սպասվում. Շիլլեր

analitik.am

Ամերիկացի ականավոր գիտնական-տնտեսագետ, տնտեսագիտական հայտնի գրքերի հեղինակ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Շիլլերը նոր տնտեսական ճգնաժամ է կանխատեսել՝ Վաշինգտոնի առևտրային քաղաքականությամբ պայմանավորված: Այս մասին հայտնում է     CNBC-ը:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ից ալյումինի և պողպատի ներկրման համար մաքսատուրքերի սահմանումն առևտրային պատերազմի  առաջին քայլն էր, և եթե Սպիտակ Տունը որոշի մաքսատուրքեր սահմանել նաև չինական արտադրանքի համար, ապա Չինաստանի պատասխանը կարող է նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դառնալ:

Ինչպես նշում է Շիլլերը՝ առաջին հերթին տուժելու է ամերիկյան բիզնեսը, քանի որ երկար տարիներ համարյա բոլոր ամերիկյան կազմակերպությունները համագործակցել են հենց Չինաստանի հետ և հենց գործընկերների շղթայից նրանք հանեն Չինաստանին, ստիպված են լինելու զրոյից սկսել ամեն ինչ: Սա էլ իր հերթին կբերի ներդրումների կտրուկ նվազման, ինչն էլ հսկայական կորուստների պատճառ կդառնա:

Նշենք, որ մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Թրամփը ԵՄ-ից ալյումինի և պողպատի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու հրաման էր ստորագրել՝  համապատասխանաբար 10  և 25 տոկոսի չափով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է մաքսատուրքեր սահմանել նաև Չինաստանից ներկրվող ապրանքների համար: Չինաստանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի պաշտպանի իր շահերը: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հրաժարվել իր նպատակներից և չեղարկել Չինաստանից ներմուծվող ապրանքների մասով մաքսատուրքներ սահմանելու որոշումը:

 

Նույն շարքից