Հասարակություն գլխավոր 

Պուտինը բացահայտել է սուպերմարկետում հրդեհի պատճառները

Կեմերովում «Зимняя вишня»  սուպերմարկետի հրդեհի հետևանքները վերացնելուն նվիրված խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ողբերգության պատճառներից մեկն էլ անփութությունն է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ի՞նչ է կատարվում մեզ մոտ: Ախր սա մարտական գործողություններ չեն: Մարդիկ եկել էին հանգստանալու, երեխաները: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, սակայն այսքան մարդ ենք կորցնում, ինչո՞ւ: Հանցագործ անփութության ու անուշադրության պատճառով»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին կարգադրել է իրավական գնահատական տալ կատարվածին: Վերջինս հայտնել է, որ շինությունը կառուցվել է 1968 թվականին, իսկ 2013 թվականին վերանորոգվել է՝ հավանաբար խախտումներով:

Վերջին տեղեկություններով, մարտի 25-ին բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 64 մարդ: Նրանց մեծ մասը երեխաներ են:

Նույն շարքից