Ավստրալիան միացել է Ռուսաստանի նկատմամբ սկսված դիվանագիտական արշավին՝ իր աջակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիային: Երկրի իշխանությունները որոշել են արտաքսել ռուսաստանցի երկու դիվանագետի, ովքեր պետք է Ավստրալիայի սահմանները լքեն մեկ շաբաթվա ընթացքում:
Associated Press-ը հայտնում է, որ Ավստրալիայի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը հայտարարել են, թե վերոնշյալ դիվանագետները չհայտարարված հետախույզներ են և ունեն 7 օր երկրի սահմանները լքելու համար:
Մարտի 26-ին էլ ԱՄՆ-ը հայտարարեց ռուսաստանցի 60 դիվանագետի արտաքսելու մասին: Միացյալ Նահանգների օրինակին հետևեց 21 երկիր, այդ թվում՝ Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և այլն:
Նշենք, որ Ռուսաստանի դեմ արշավը պայմանավորված է ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով: