Կեմերովում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի արդյունքում հնարավոր է զոհվել է մոտ 40 երեխա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պաշտոնապես այս ինֆորմացիան չի հաստատվել և համարվում է նախնական տեղեկություն: Ավելի վաղ արդեն հայտնվել էր, որ 64 զոհերի մեծ մասը երեխաներ են:
Կեմերովի սուպերմարկետում ողբերգական ելքով հրդեհը տեղի ունեցավ մարտի 25-ին: Տուժածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան: