Իսլանդիան դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իսլանդիան իր աջակցությունն է հայտնում Մեծ Բրիտանիային՝ կապված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ և Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկկողմ շփումները դադարեցնում է: Բացի դրանից, Իսլանդիայի ղեկավարությունը չի մասնակցելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստան չի մեկնելու նաև բրիտանական թագավորական ընտանիքը: