Կոստա Ռիկայի Սան Խոսե քաղաքում ագրեսիվ վարորդը հենց փողոցում կտրել է տաքսու վարորդի մատը: Տեղի ունեցած միջադեպը կարողացել է տեսախցիկով ֆիքսել ականատեսներից մեկը: Տեսանյութում երևում է, որ տաքսու վարորդը ևս զինված է եղել մաչետեով, սակայն դա նրան չի փրկել:
Mirror-ը հայտնում է, որ գործով որևէ քննություն չի իրականացվել, իսկ բժշկական օգնության տաքսու վարորդը դիմել է սեփական ուժերով: