Բարի օր Հասարակություն 

Քաղաքացիները չեն հավատում, որ Կեմերովի սուպերմարկետի հրդեհի արդյունքում 64 զոհ կա. Պուտինը հանդիպել է նախաձեռնող խմբի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չնախատեսված հանդիպում է ունեցել նախաձեռնող խմբի անդամների հետ՝ հավաստիացնելով, որ Կեմերովի սուպերմարկետի հրդեհի բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու: ՌԴ նախագահը նշել է, որ միջադեպի քննությամբ զբաղվում է ավելի քան 100 քննիչ՝ ՌԴ ՔԿ ղեկավարի նախագահությամբ:

Հարկ է նշել, որ նախաձեռնող խմբի անդամները չեն հավատում, թե հրդեհի արդյունքում զոհվել է 64 մարդ, ինչպես հայտնում են պաշտոնական մարմինները: Պուտինն այս մասով հայտարարել է, թե հիմքեր չկան կասկածներ ունենալու համար:

ՌԴ նախագահի խոսքերով,  կատարվածի համար պատասխանատվության են ենթարկվելու բոլոր մեղավորները՝ անկախ պաշտոնից և կոչումից:

Հավելենք, որ զոհերի հարազատները նույնպես  դժգոհ են քննության ընթացքից:

Նույն շարքից