Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կեմերովում՝ կապված «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի հետևանքները վերացնելու հետ:
Խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը, խոսելով հրդեհի ժամանակ զոհված երեխաների մասին, նշել է, որ այդ մտքից ցանկանում է ոչ թե արտասվել, այլ՝ բղավել:
«Զոհված երեխաների թվի մասին մտքից ուզում եմ բղավել: Իսկ երբ լսում եմ, թե ինչ են խոսում հիմա այստեղ, այլ զգացում է առաջանում մոտս, անկեղծ եմ ասում»,-հայտարարել է Պուտինը:
Հավելենք, որ Կեմերովում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց: Քաղաքացիները իշխանություններից պահանջում են ասել ճիշտը: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են Կեմերովի երկրամասի ղեկավար Աման Տուլեևի հրաժարականը: