Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ մտադիր է բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
«Այս իրադարձությունը ռուսական իշխանությունների անխոհեմության և ագրեսիվության արդյունքն է: Աշխարհի առաջնության բոյկոտը հետագա գործողությունների տարբերակներից մեկն է, որը կարող է իրականացվել»,-ասել է Բիշոպը՝ խոսելով Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիայի և Իսլանդիայի իշխանությունները: