Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր