Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի հիմնական վարկածն էլեկտրալարերի կարճ միացումն է: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից:
«Կրակի օջախը մանկական խաղահրապարակն է, որը գտնվում է շինության 4-րդ հարկում: Մենք այս պահին դիտարկում ենք հրդեհի բռնկման երկու վարկած. Գլխավոր վարկածը էլեկտրալարերի կարճ միացումն է, իսկ երկրորդը, որը քիչ հավանական է՝ բաց կրակի կիրառումը»,-ասել է Բաստրիկինը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվել է 64 մարդ: