Հասարակություն 

41 երեխա. Կեմերովում սուպերմարկետի հրդեհում զոհված երեխաների թիվը հայտնի է

Կեմերովի սուպերմարկետում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 41 երեխա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Ընդհանուր առմամբ հրդեհի արդյունքում զոհվել է 64 մարդ: Կեմերովի բնակիչները չեն հավատում, որ զոհերի թիվը 64 է, նրանց կարծիքով թիվը շատ ավելի մեծ է: Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թվի մասով կասկածները հիմքեր չունեն:
Բացի դրանից, նախաձեռնող խումբը շրջել է քաղաքի դիահերձարաններում և հաշվել դիերը՝ համոզվելու համար, որ զոհվել է 64 մարդ:

Հավելենք, որ Կեմերովում ցույցեր են սկսվել:

 

Նույն շարքից