Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան ԱՄՆ-ին զգուշացրել է կոշտ պատասխանի մասին

analitik.am

Մոսկվան ԱՄՆ-ի հետ հարաբերություներում պատրաստ է կառուցողական աշխատանքի, սակայն ռուսաստանցի դիվանագետներին ԱՄՆ-ից արտաքսելու որոշումն առանց կոշտ պատասխանի չի մնալու: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Ռյաբկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով առողջ մոտեցումը դեռ պահպանվել է ամերիկացի որոշ պաշտոնյաների մոտ և այն շուտով կվերականգնվի ամբողջությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը ռուսաստանցի 60 դիվանագետի արտաքսման մասին որոշում է կայացրել:

 

Նույն շարքից