Հասարակություն 

Երեխան գիտակցության է եկել. Սուպերմարկետի հրդեհի ժամանակ 11-ամյա տղան կորցրել է ընտանիքին՝ ողջ մնալով հոր շնորհիվ

Կեմերովի սուպերմարկետի հրդեհի ժամանակ 4-րդ հարկից ցած նետված 11-ամյա տղան, ով կատարվածի արդյունքում բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և հայտնվել կոմայի մեջ, գիտակցության է եկել: Այս մասին հայտնում են հիվանդանոցից, որտեղ գտնվում է տղան: Երեխային անջատել են արհեստական շնչառական ապարատից, քանի որ նա կարողանում է ինքնուրույն շնչել:

Սերգեյը դեռ չգիտի, որ որբ է մնացել: Ողբերգական ելքով հրդեհի արդյունքում տղան կորցրել է մորը, հորը և փոքր քրոջը, իսկ ինքը ողջ է մնացել միայն շնոհիվ նրա, որ հայրը հազիվ հասցրել է հրել որդուն և ցած նետել լուսամուտից:

 

Նույն շարքից