Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Լյուքսեմբուրգը Հայաստանում հյուպատոսություն է բացում

analitik.am

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Ասելբորնը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը մի օր կարգավորվելու է: Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ասելբորնը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Լյուքսեմբուրգը հետևում է ողջ Եվրոպայի օրինակին՝ աջակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:
Ինչ վերաբերում է իր երկրի՝ Հայաստանում ներկայացվածությանը, եվրոպացի պաշտոնյան նշել է, որ տարածաշրջանում իրենք դեռ դեսպանություն չունեն, սակայն այս այցի ընթացքում Հայաստանում հյուպատոսություն է բացվելու, իսկ դա կարող է լինել առաջին քայլը հետագա զարգացումների համար:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև խոսել է Ծիծեռնակաբերդ այցելելու մասին՝ նշելով, որ իր համար այդ այցը շատ կարևոր էր:

 

Նույն շարքից