Հասարակություն 

Պարզվում է՝ Կեմերովում հրդեհված առևտրի կենտրոնը շահագործվել է առանց ՌԴ ԱԻՆ թույլտվության

Կեմերովում հրդեհված առևտրի կենտրոնը շահագործվել է առանց ՌԴ ԱԻՆ թույլտվության: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով  հրդեհային անվտանգության հարցերով գլխավոր պետական պատասխանատու Ռինատ Ենիկեևին:

Պաշտոնյան հայտնել է, որ դեռ 5 տարի առաջ սուպերմարկետի ղեկավարությունը դիմել է նախարարությանը շահագործման համար թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 19-ից առևտրի կենտրոնի հրդեհային ազդանշանային համակարգը չի աշխատել:

 

Նույն շարքից