Կեմերովի առևտրի կենտրոնի հրդեհի զոհերի հարազատների կողմից ստեղծված շտաբից տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ նրանց տեղեկություններ են հայտնել 85 անհետ կորած մարդկանց մասին:
«Տվյալները ստացվել են անձամբ՝ անձնական նամակների և փոստի միջոցով: Ազգանունները չեն կրկնվում, անհետ կորածների 70%-ը երեխաներ են, միջին տարիքը՝ 10-13»,- ասել են շտաբից: Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից:
Նշվում է նաև, տվյալները փոխանցվելու են ոստիկանությանը:
Կեմերովի սուպերմարկետում ողբերգական ելքով հրդեհը տեղի ունեցավ մարտի 25-ին: Տուժածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան: