Քաղաքական Միջազգային 

Իրանի հետ հարաբերությունները խզելու դիմաց Ասադին խոշոր գումար է առաջարկվել

Սաուդյան Արաբիան Սիրիային հարյուրավոր միլիարդների հասնող դոլար է առաջարկել՝ Իրանի հետ հարաբերությունները խզելու դիմաց: Այս մասին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլահ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան:

Այս մասին հայտնում է  «Ալ-Ահբար» կայքը՝ հղում անելով Նասրալլայի հայտարարությանը:

Նասրալլայի խոսքերով՝ Սաուդյան Արաբիայից երկու անգամ է եղել նման առաջարկ, և ամենայն հավանականությամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է այն:

Դամասկոսին առաջարկվել է ֆինանսական օգնություն՝ պատերազմից տուժած Սիրիայի վերականգնման համար: Ասվում է նաև, որ սաուդները խոստացել են դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը, որոնք պատերազմում են Ասադի ռեժիմի դեմ,  եթե Սիրիան ընդունի իրենց առաջարկը: Հասան Նասրալլան նաև խոսել է այն մասին, որ Էր-Ռիյադն ու Վաշինգտոնը կեղտոտ միջոցների են դիմում մայիսի 6-ին կայանալիք Լիբանանի պառլամենտական ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար:

 

Նույն շարքից