Բարի օր Հասարակություն 

Մարտի 28-ը Ռուսաստանում հայտարարվեց սգո օր

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 28-ը Ռուսաստանում հայտարարել է սգո օր՝ Կեմերովի առևտրային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով  զոհերի  հիշատակին: Այս մասին տեղեկանում են Կրեմլի մամուլի գործակալությունից:

Ամբողջ երկրում կիջեցվեն պետական դրոշները, մշակութային կառույցներին և հեռուստաընկերություններին էլ խորհուրդ է տրվում այդ օրը ձերծ մնալ ժամանացային միջոցառումներ կազմակերպելուց  և հաղորդումներ ցուցադրելուց:

Նշենք, որ Պուտինը մարտի 27-ին այցելել էր Կեմերով:

Հիշեցնենք, որ  Կեմերովի սուպերմարկետում ողբերգական ելքով հրդեհը տեղի ունեցավ մարտի 25-ին: Տուժածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան: Պաշտոնական տվյալներով  հրդեհի արդյունքում զոհվել է 64 մարդ:

Նշենք նաև, Կեմերովի բնակիչները չեն հավատում, որ զոհերի թիվը 64 է, նրանց կարծիքով թիվը շատ ավելի մեծ է:

 

Նույն շարքից