Հասարակություն 

Տուլեևը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից

ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման թեմայով անցկացված խորհրդակցության ժամանակ ներողություն է խնդրել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինից: Այս մասին հայտնում է Լենտան:

«Դուք անձամբ եք ինձ զանգահարել: Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն եմ հայտնում: Անձամբ ներողություն եմ խնդրում Ձեզանից մեր տարածքում կատարվածի համար»,- ասել է նա` դիմելով Պուտինին:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ:

Նույն շարքից