Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Եվրոպայում շատ քիչ ինքնուրույն պետություններ կան. Լավրով

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումը վկայում է նրա մասին, որ Արևմուտքում շատ քիչ ինքնուրույն խաղացող պետություններ կան: Նա պնդել է, որ պետություններն այդ քայլին են դիմել ԱՄՆ ճնշման ներքո: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

«Երբ մեկ կամ երկու դիվանագետի՝ մեր ականջին ներողություններ փսփսալով, խնդրում են հեռանալ այս կամ այն երկրից, մենք հստակ գիտենք, որ դա  հզոր ճնշման, մեծ շանտաժի արդյունք է, ինչը միջազգային հարթակում Վաշինգտոնի հիմնական գործիքն է»,-  ասել է   Լավրովը:

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ավելի վաղ ասել էր, որ ռուս դիվանագետներին զանգվածաբար արտաքսելն Արևմուտքի որդեգրած անթաքույց  ռուսաֆոբիայի գործելաոճի շարունակությունն է՝ հավելելով, որ նման գործելաոճի շահառուները Լոնդոնն ու Վաշինգտոնն են:

Հիշեցնենք, որ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման հետ կապված մի շարք պետություններ՝ հետևելով Մեծ Բրիտանիայի օրինակին արտաքսել են ռուս դիվանագետներին:

 

Նույն շարքից