Հասարակություն 

Կեմերովի սուպերմարկետի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ կենտրոնը հրդեհել են

Կեմերովում հրդեհված «Зимняя вишня» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդեննոկն արդեն հարցաքննվել է: Այս մասին հայտնում է Լենտան:

Սուդեննոկը հարցաքննության ժամանակ վստահություն է հայտնել, որ  սա միտումնավոր հրդեհ է: Առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենը նշել է, որ ոչ մեկ անգամ է գնչուի տեսքով քաղաքացիների դուրս հանել կենտրոնից, քանի որ վերջիններս անկարգություններ են թույլ տվել իրենց: Այդ հարցով նա նույնիսկ դիմել է ոստիկանությանը:

«Կինոթատրոնների դռները երբեք չեն փակվել: Ես միշտ ստուգում եմ ամեն ինչ, ամեն ինչ ես եմ անում»,-հայտարարել է Սուդդենոկը:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով հրդեհի արդյունքում զոհվել է 64 քաղաքացի, այդ թվում՝ 41 երեխա:

 

Նույն շարքից