64 մարդու կյանք խլած Կեմերովի սուպերմարկետի հրդեհից երկու օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մարտի 28-ը Ռուսաստանում հայտարարվում է սգո օր: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ սոցկայքերում քննադատությունների ալիք էր բարձրացել, որ իշխանությունները պաշտոնապես սգո օր չեն հայտարարում երկրում: Հավելենք, որ առանձին սգո օրեր են հայտարարել ՌԴ մի շարք երկրամասեր: