Քաղաքական Միջազգային 

Ջոնսոնը հայտնել է, թե ինչպես է Մեծ Բրիտանիան բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, թե ինչպես է իր երկիրը բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք չենք պատրաստվում աշխարհի առաջնությունը բոյկոտել մեր հավաքականի միջոցով: Նման հարցերը նախ որոշվում են Ֆուտբոլի ասոցացիայի կողմից, բացի դրանից էլ, մենք չենք ուզում պատժել մեր երկրպագուներին»,-ասել է բրիտանացի նախարարը:

Ջոնսոնը պարզաբանել է, որ բոյկոտը վերաբերում է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներին. «Խոսքը նրա մասին է, որ ոչ նախարարները, որ թագավորական ընտանիքի անդամները չեն մասնակցելու առաջնության բացման արարողությանը: Նմանատիպ միջոցառումներ ձեռնարկել են մի քանի այլ պետություններ ևս»:

 

Նույն շարքից