Հասարակություն 

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիին

Կատարի պետության մայրաքաղաք Դոհայում անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) Գլխավոր Ասամբլեայի շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել իր օտարերկրյա գործընկերների հետ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դոհայում նախարար Տոնոյանը հանդիպել է Կատարի վարչապետ և ներքին գործերի նախարար Ն.Գ. Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները: Կողմերը կարևորել են համատեղ ուժերով Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման գործընթացը՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ակտիվ միջոցառումների իրականացմամբ:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման կարևորությունը, ներկայացրել մեր երկրում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և դիտարկել ՔՊ միջազգային կազմակերպության հետ փոխգործակցության հեռանկարները:

Նույն շարքից