ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին Ղլեչյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, գործընկերներ. տեղեկացնեմ, որ այսօրվանից անցել եմ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Քրեակատարողական ծառայությանը վերաբերող տեղեկատվություն ստանալու համար այսուհետ կարող եք զանգահարել 060 473698 հեռախոսահամարով: Շնորհակալ եմ յոթամյա համագործակցության համար: