Հայաստան Քաղաքական 

Լևոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետև տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար:

Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին:

Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար՝ պարզ լինի ապրիլի 17-ից հետո»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից