Հասարակություն 

Լուսանկարիչը պատմել է, թե ինչպես է սուպերմարկետում հրդեհի ժամանակ 30 երեխայի կյանք փրկել

Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետում հրդեհի ժամանակ երիտասարդ լուսանկարիչը կարողացել է հակագազի օգնությամբ 30 երեխայի կյանք փրկել: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:

Թերթի հետ զրույցում Եվգենի անունով լուսանկարիչը պատմել է, որ իր ընկերությունը հրդեհի պահին ինչ-որ միջոցառում է անցկացնելիս եղել, և ինքն առաջիններից մեկն է նկատել կրակը:

Երջանիկ պատահականության շնորհիվ լուսանկարչի մոտ հակագազ է եղել, որից օգտվելով էլ նա շտապել է երեխաներին փրկել: Երիտասարդը պատմել է, որ կարողացել է մի խումբ երեխաների դուրս բերել, սակայն չի մտածել, որ այլ սրահներում կան երեխաներ, որոնց մոտ չկան մեծահասակներ:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի արդյունքում վերջին տվյալներով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

 

Նույն շարքից