ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան կողմից կազմակերպված հարցման մասնակիցների 47 տոկոսը կողմ են արտահայտվել Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելուն: Սա ռուսաստանցիները համարում են արժանի պատասխան ԱՄՆ-ին, որը որոշել է արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետի և փակել Սիեթլում գտնվող հյուպատոսությունը:
Հարցման մասնակիցների 35 տոկոսի կարծիքով, ճիշտ կլինի, եթե փակվի Եկատերենբուրգում գտնվող ԱՄՆ հյուպատոսությունը, իսկ 18 տոկոսը կողմ է Վլադիվոստոկում դիվանագիտական առաքելության փակվելուն:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 57,5 հազար մարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը որոշել է արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին՝ այսկերպ իր աջակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիային, որի իշխանությունները Մոսկվային մեղադրում են Բրիտանիայում ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: