Հասարակություն 

Կեմերովի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհից տուժածների թիվն աճել է

Կեմերովի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհից հետո ևս 8 մարդ է դիմել բժիշկների օգնությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այսպիսով, հրդեհի արդյունքում տուժածների թիվը հասել է 76-ի, նրանցից 27-ը երեխաներ են:

Իր հերթին ՌԴ ԱԻՆ Կեմերովի գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Մամոնտովը հայտնել է, որ այս պահին ճանաչվել է 27 զոհի դի, նրանցից 4-ն ուղարկվել են Քննչական կոմիտե լրացուցիչ հետազոտությունների համար:

 

Նույն շարքից