Հասարակություն 

Ինքնասպանության փորձ՝ գիշերը ժամը 2-ին

Մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. Ե.-ի ինքնասպանության փորձը:

ՀՀ ԱԻՆ

Նույն շարքից