Քաղաքական Միջազգային 

Լյուքսեմբուրգը չի արտաքսում ռուսաստանցի դիվանագետներին, բայց խորհրդակցության է կանչել իր դեսպանին

Լյուքսեմբուրգը որոշել է Ռուսաստանում հավատարմագրված իր դեսպանին ետ կանչել խորհրդակցության համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Որոշման մասով այլ մանրամասներ չեն հայտնվում:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում միանալ երկրներին, որոնք արտաքսում են ռուսաստանցի դիվանագետներին՝ կապված Սկրիպալի գործի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայից բացի, ևս 23 որոշում են կայացրել արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, ԵՄ 16 երկրներ, ինչպես նաև Կանադան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ուկրաինան, Ավստրալիան:
Ընդհանուր առմամբ արտաքսվում է 139 դիվանագետ:

 

Նույն շարքից